Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ ընկել է ավազի փոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը:

 

Ամերիկյան լրատվամիջոցն ընդգծում է, որ Թրամփը կատարվածին մեծ ուշադրություն չի դարձրել:

 

Խաղը կայացել էր Ճապոնիայում դեռևս նախորդ շաբաթ, սակայն միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում միայն հիմա և լայնորեն տարածվել է համացանցում: