ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին մոսկվաբնակ հայերը շքեղ բնակարան են նվիրել: Բնակարանն ունի բոլոր պայմանները, որում Ջիգարխանյանը կկարողանա իր կյանքի մնացած հատվածն ապրել այնտեղ:
Հիշեցնենք, որ հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ, մեղադրելով կնոջը իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։ Այս մասին հաղորդել էր Mash լրատվական հավելվածը, նշելով, որ Արմեն Ջիգարխանյանը վերջին տարիներին իր ամբողջ ունեցվածքը գրանցել է կնոջ անունով։
Այդ ամենից հետո Ջիգարխանյաանը մնացել էր անտուն:
«Նա արդեն ունի սեփական բնակարան, և այսօր ապրում է այնտեղ: Այս տարածքում հիանալի բնակարան է: Ուստի կարծում եմ, որ պատմությունը ավարտվել է», - ասել է Ջիգարխանյանի ընկերը, գործարար Արթուր Սողոմոնյանը:
Նշենք նաև, որ ամուսնալուծության դատավարությունները արդեն սկսվել է: Ջիգարխանյանն ասել է, որ մտադիր է վերադարձնել իր գույքը դատարանով: