«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության դասադուլ հայտարարած ուսանողներն այս պահին երթով մոտենում են Ազգային ժողովի շենքին: Նրանք շարունակում են դասադուլը՝ պահանջելով չեղարկել տարկետման իրավունքի վերացման մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան վատացել է դասադուլ հայտարարած հինգ երիտասարդներից մեկի ինքնազգացողությունը:
Հիշեցնենք, որ Ազգային ժոովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ էին միայն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները: