Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Գրանցվել է 82 պատգամավոր: Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունեցին Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներին:
Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ նիստում քննարկված հարցերը:
Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը, որի քննարկումն անավարտ էր մնացել նոյեմբերի 15-ի նիստում: