2008 թվականի շարժման էական տարբերությունը ներկայիս շարժումից այն է, որ այնտեղ բավականին կանխատեսելի էին զարգացումները, իսկ այս դեպքում կանխատեսելիության աստիճանը համեմատաբար ցածր է: Այս մասին, այսօր' մարտի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը եւ ավելացրեց, որ շարժման կազմակերպական աստիճանը բավականին արագ է բարձրանում:
Հարցին, թե որքանո՞վ է անկախատեսելիությունն արդարացված, նա պատասխանեց. «Այո, քանի որ կամայական հակառակորդի հետ հարբերություններում կանխատեսելիությունը խոցելի է»: Բացի այդ, նրա խոսքով, կանխատեսելիության բացակայությունը վարքագծի մեջ առաջարկ եւ փոխզիջում է պարունակում:
Լրագրողի դիտարկմանը, թե դաշնակցականների մի մասը հարթակում ելույթ են ունենում, իսկ օրինակ Արթուր Աղաբեկյանը հայտարարում է, թե ստեղծված իրավիճակը խորացնում են պատերազմական վտանգը, Վարդան Չախատրյանն ասաց, որ ՀՅԴ այդ հայտարությունը խոսում է այն մասին, որ կուսակցությունից անկախ կամայական քայլեր կարող են լինել: