Ինչպես հայտնի է, նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր բանաձև, որով ուղղակիորեն ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը, երբ Եվրոպական Խորհրդարանն առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ինչ խոսք` սա մի իրադարձույուն է, որը չի կարող չուրախացնել հատկապես մի պարագայում, երբ խնդիր կա Ալիևին կարգի հրավիրելու ու իր տեղը ցույց տալու,սակայն հայկական կողմի այս ակնհայտ դիվանագիտական հաղթանակը ոչ միայն պետք է դիտարկել զուտ արցախյան հարցի դիտակետից, այլև` Հայաստան-Արևմուտք հարաբերություններում տեղի ունեցող գլոբալ պրոցեսների, որպեսզի հասկանալի դառնա, թե իրականում ինչով է պայմանավորված Հայաստանի այս կաևոր հաղթանակը:
Միանշանակ է, որ Եվրախորհդարանի կողմից ընդունված այս որոշումն երկու նպատակ է հետապնդում` առաջին` սրանով ԵՄ-ն Հայստանին ակնարկում է իր պատրաստակամության մասին` աջակցելու տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, երկորդ` ապտակ է հասցվում Ալիևին` զսպելու նրա անհագուրդ ախորժակն ու ստիպելու հետ կանգնել ռազմատենչ քաղաքականությունից: Հարց է, սակայն, թե Արևմուտքը ինչի դիմաց է Հայաստանի հանդեպ նման առատաձեն քայլ կատարում այն էլ մի շրջանում,երբ սեղանին է դրված Հայաստան-ԵՄ հայտնի բանաձևի ստորագրվել-չստորագրվելու հարցը: Կասկածի տեղիք չի տալիս այն, որ Եվրախորհրդարնի կողմից ընդունված այդ բանաձևը միտված է ոգևորելու Հայաստանին Արևմուտքի հետ քաղաքական հարաբերությունների սերտացմանը գնալու: Սա հստակ է ուղերձ է Երևանին առ այն, որ համաձայնագրի ստորագրման պարագայում, ինչպես նշվեց, ԵՄ-ն պատրաստ է հանդես գալ խաղաղության միջազգային երաշխաորներից մեկի դերում` թույլ չտալով Անդրկովկասում Հայաստանի համար անցանկալի զարգացումների կրկնություն:
Սա` Եվրոպայի մասով: Իսկ Հայաստա՞նը, ինչ է մտածում հայկական կողմը մի պարագայում, երբ դրսում այլևս նոյեմբեր ամիսն է` այն ժամնակահատվածը, որի ընթացքում էլ հենց նախատեսվում էր ստորագրել համապատասխան փաստաթուղթը: Այս առումով պետք է նկատել, որ ամեն բան հուշում է այն մասին, որ համաձայնագիրն Երևանն այնուամենայնիվ կստորագրի, ինչին դեմ չի լինի նաև Մոսկվան, քանի որ ինչպես բազմիցս է նշվել, համաձայնագիրը կետ առ կետ համաձայնեցվել է Կրեմլի հետ: Այսինքն` ենթադրելի է, որ եվրոպացիները նախօորոք արդեն իմացել են համաձայնագրի հետագա ճակատագրի մասին ու հենց այդ իրողությունից ելնելով էլ համապատասխան բանաձևն են ընդունել:
Իրականում Հայաստանը և, մասնավորապես, Արցախն այն կետերն են, ուր Արևմուտքն ու Ռուսաստանը գոնե այս փուլում հնարավորություն ունեն միմյանց հետ համագործակցելու. ոչ ոքի ձեռնտու չէ անկանխատեսելի հետևանքներով նոր պատերազմի բռնկում, քանի որ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ անկասելի պրոցեսների սկիզբ կարող է նոր պատերազմը հանդիսանալ:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ