«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը, ով խորհրդարան է անցել Արմավիրի մարզից ռեյտինգային համակարգով, տեղյակ չէ, թե Նորապատ գյուղի վթարային կառույցի հրդեհից հետո ինչ օգնություն է անհրաժեշտ հրդեհից տուժած բնակիչներին:

«Ինձ ոչ մեկը չի դիմել, ասենք՝ ես ինչ պետք ա անեի, ժամանակ ա պետք, որ էդ ամեն ինչը հարթվի, ինչքան տեղյակ եմ՝ կառավարությունը, քաղաքապետարանը գումար է տվել»,- «Ժամանակ»-ին ասաց պատգամավորը:

Հարցին, թե որպես մեծ թվով քվեներ ստացած պատգամավոր՝ ինչպիսի գնահատական կտա կառավարության գործունեությանը, արդյոք Արմավիրում մարդկանց կյանքում դրական փոփոխություններ եղե՞լ են, Գևորգյանն ասաց․ «Ինքդ գնա ժողովրդից հարցրու»»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: