Հայտնի են դարձել Աշխարհի 2018թ.-ի առաջնության խմբային փուլի վիճակահանության վարողների անունները:

Միջոցառումը կվարեն նախկին ֆուտբոլիստ՝ ներկայում  BBC-ի փորձագետ Գարի Լինկերը և ռուսաստանցի լրագրող Մարիա Կոմանդնայան:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայում:

Մուդիալ 2018-ը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում:

Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում: