«Հանուն գիտության զարգացման» նախաձենությունը նոյեմբերի 19-ին կազմակերպում է հանրային քննարկում՝ հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում:


Այս մասին ֆեյսբուքյան էջով տեղեկանում է նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանի  «Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու հանդիպում-քննարկում՝ նվիրված բուհական տարկետման իրավունքի խնդրին, ինչպես որոշվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամների և ԱԺ ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Դրան ընդառաջ՝ հրավիրում ենք ձեզ հանրային քննարկման՝ լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։


Քննարկվելու են նաև նախաձեռնության անելիքներին, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչև կլոր սեղանն ու դրանից հետո»,-գրել է նա: