Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին խոսել կարող է միայն դիվանագիտությունից չհասկացող մարդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրուցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

« ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հավանականությունը շատ մեծ է: Որքանով ինձ հայտնի է, խնդիրները, որոնք առկա են ստորագրման գործընթացում, չնչին են, նաև՝ դրանք տեխնիկական են, այլ ոչ թե քաղաքական: Քաղաքական որևէ խնդիր չեմ տեսնում և պետք չէ ենթադրել, որ երկու օրում ինչ-որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ համաձայնագրի ստորագրման հետ կապված »,-նշեց Իսկանդարյանը:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը անցկացվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում: