Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ծանր վիճակում շտապ հոսպիտալացրել են:
Այս մասին հայտնում է Vistanews-ը : Թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան հայտնել է, որ դիաբետի պատճառով նա չի կարողանում քայլել:
Նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը:
Այս պահին բժիշկները ոչ մի կանխատեսում չեն անում և նշում են, որ դերասանի առողջության վրա ազդել է վերջին շաբաթների սթրեսը և այն հանգամաքը, որ նա հրաժարվել է վերջին ժամանակներում դեղամիջոցներ ընդունել: