ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում գործադիրի հավանությանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է լուծարել Արարատի մարզպետարանի և «Մեծ Հիմք» ԱԿ-ի միջև կնքված պայմանագիրը, որով այս ընկերությունը պարտավորություն է ստանձել վերակառուցել Արարատի մարզի Ավշար համայնքի մանկապարտեզը, քանի որ պարզվել է, որ այն սեյմակայուն չէ և հնարավոր չէ այդ մանկապարտեզում իրականացնել վորանորոգման աշխատանքներ:
Վարչապետը փոխնախարարից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, քանի որ նախկինում այդ մանկապարտեզի հետ կապված կատարվել են փորձագիտական համապատասխան աշխատանքներ:
-Պարո՛ն Տերտերյան, ինչքա՞ն է սա շարւնակելու, չէ՞ որ մենք ծախս ենք արել, բյուջե ենք սահմանել, ինչո՞ւ է միայն դրանից հետո պարզվել դա, ինչո՞ւ ա հետո պարզվել, որ այդ ծախսը ավելորդ է: Գտե՛ք մեր թույլ օղակները, և այն թույլ օղակները, որոնք դրա համար պետք է պատասխան տան,-փոխնխարարին հորդորեց վարչապետը:
Կարապետյանի հարցին ի պատասխան՝ Տերտերյանը նշեց, որ այս դեպքը կարելի է համարել բացառիկ և ընդգրկել առանձնահատուկ հարցերի շարքում:
Նշենք, որ Արարատի մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարքում վերը նշված մանկապարտեզի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացված գումարն այժմ պետք է վերադարձվի պետբյուջե: