«Ժամանակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ Ներկայումս քննություն է ընթանում։
Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանների շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը։ Սակայն ուշագրավ է, որ քրգործի հարուցումից հետո Էդիկ Գրիգորյանի հարազատները հրաժարվում են խոսել վերջինիս մահվան հանգամանքներից, շտապօգնության բժշկից, նրա միջամտությունից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա ճնշում կա կամ սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել եւ չանդրադառնալ կատարվածին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում