Ավարտվեց Հայաստան Համահայկական հիմնադրամի նախաձեռնած և արդեն ավանդական դարձած հեռուստամարաթոնը:
Այս տարի այն կրում էր «Բերքառատ Արցախ» խորագիրը: Հավաքված ողջ գումարն, ինչպես նախորդ տարիներին, ուղղվելու է Արցախի զարգացմանը:
Այս հեռուստամարաթոնի ընթացքում, սակայն, հավաքվեց ավելի քիչ գումար, քան նախորդն էր, թեև կար ավելի մեծ գումարի ակնկալիք. կարծես թե այդ ուղղությամբ տարվող քարոզչությունը շատ լավ էր կազմակերպվել: Չնայած այս շատ կարևոր քարոզչական կոմպոնենտին՝ Երևանի ժամանակով, ժամը 09.50-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 12,505,456 դոլար։
Այժմ ներկայացնենք Հիմնադրամի արձանագրած ցուցանիշները նախորդ տարիներին, որոնք փաստում են, որ սփյուռքը կամ այլևս չի վստահում հիմնադրամին, կամ որ ավելի վատ է՝ Հայաստանին:
Եվ այսպես՝ ըստ հիմնադրամի կայքում հրապարակված վիճակագրության՝
Հեռուստամարաթոն 2008-ի ժամանակ արձանագրվել է 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Նշենք, որ հեռուստամարաթոնն այս ցուցանիշն արձանագրել է տնտեսական ճգնաժամի տարում:
2008թ.-ի այս բարձր ցուցանիշը, ցավոք, այլևս չի կրկնվել: Դրանից հետո կազմակերպված հեռուստամարաթոնների ժամանակ հանգանակված գումարների չափը միայն նվազել է.
2012 թ.-ին հավաքվել է 21 422 477 ԱՄՆ դոլար, իսկ 2013 թ.-ին՝ հեռուստամարաթոնն արձանագրել է 22 661 372 ԱՄՆ դոլարի նվիրատվություն:
Այս թիվը գրեթե 50% նվազել է 2014 թվականին: Այդ տարի կազմակերպված դրամահավաքի ժամանակ հավաքագրվել է12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որն ուղղվել 116 կմ երկարությամբ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանը:
«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրել է 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Հավաքագրված գումարը կրկին ուղղվել է Արցախ:
Հեռուստամարաթոն 2016-ի ընթացքում արձանագրվել է 15,428.777 ԱՄՆ դոլարինվիրատվություն:
«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրել է 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Հավաքագրված գումարը կրկին ուղղվել է Արցախ:
2014 թվականին կազմակերպված դրամահավաքի ժամանակ հավաքագրվել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որն ուղղվել է 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանը:
2014 թ.-ին արձանագրած ցուցանիշի գրեթե կրկնապատիկը հավաքվել էր 2013թ.-ին և 2012թ.-ին:
2013 թ.-ին հեռուստամարաթոնն արձանագրել է 22 661 372 ԱՄՆ դոլարի, իսկ 2012 թ.-ին՝ 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն:
Նվիրատվությունների քանակի նվազումը պետք է կազմակերպիչներին մտածելու տեղիք տա, հակառակ դեպքում՝ վստահության պակասը տարիներ անց կարող է բերել դրա իսպառ բացակայության: