Կատակերգու Միխայիլ Գալուստյանը բողոքել է Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը այն բանից հետո, երբ Կոպեյսկ քաղաքում արագ սննդի հաստատություններից մեկն իր պատկերով շաուրմայի գովազդ է հրապարակել, հայտնել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության Չելյաբիսնկի մարզի վարչության մամլո ծառայությունը, փոխանցում է Lenta.ru-ն: Պարբերականը նաև հայտնում է, որ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշումը կկայացնի մինչև դեկտեմբերի 10-ը:

«Գովազդային կոնստրուկցիան, որը տեղադրվել է արագ սնունդ առաջարկող հաստատության պատին, բացի Միխայիլ Գալուստյանի լուսանկարից, պարունակում է նաև հետևյալ տեղեկությունը. «Խորոված, խորոված՝ ածխի վրա», - նշվում է հաղորդագրության մեջ: