Փորձագետները կազմել են 2017 թվականի լավագույն հեռուստասերիալների վարկանիշը: Ցուցակը հրապարակված Է Vulture պորտալում: Վարկանիշի առաջատար Է դարձել ռեժիսոր Դեւիդ Լինչի «Թվին Փիքս»-ը:

 


Երրորդ եթերաշրջանը հեռուստաԷկրաններ Է բարձրացել այս տարվա մայիսին՝ գրեթե 26 տարվա ընդմիջումից հետո: Այն բաղկացած Է 18 սերիայից, որոնք ամբողջությամբ նկարահանվել են հենց Լինչի կողմից: Սերիալի ստեղծողները ներկայացրել են Թվին Փիքս մտացածին քաղաքում դպրոցական Լորա Փալմերի առեղծվածային անհետացման եւ սպանության մասին պատմության սյուռեալիստական շարունակությունը:

 


Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է «Լքվածները» դրամատիկական սերիալի երրորդ եթերաշրջանը, որը պատմում Է Մեյփլթոն քաղաքի մերձակա համայնքի բնակիչների մասին, որտեղից անսպասելիորեն անհետանում Է ավելի քան հարյուր միլիոն մարդ: ՏՎ-շոուն նկարահանվել Է Թոմ Փերոթի համանուն գրքի հիման վրա: Առաջատարների եռյակը եզրափակում Է «Ամեն ինչ դեպի լավն Է գնում» ամերիկյան սերիալը: Փամելա Ադլոնի կողմից ստեղծված տրագիկոմեդիան պատմում Է միայնակ մոր՝ Սեմի կյանքի մասին, որը փորձում Է գլուխ հանել երեք զավակների դաստիարակությունից:

 


Չորրորդը դարձել Է «Հրաշիջումը»՝ 70-ական թվականների վերջին դեռահասների կյանքի մասին երաժշտական շոուն: Հինգերորդ դիրքն զբաղեցնում Է «ԲոՋեկ նժույգը» մուլտիպլիկացիոն նախագծի չորրորդ եթերաշրջանը, որը պատմում Է մարդակերպ ձիու արկածների մասին, որը երբեք շոու-բիզնեսի աստղ չի եղել: Լավագույն սերիալների վարկանիշում նաեւ տեղ են գտել «Երկյակ», «Երիտասարդ Հայրիկը»՝ Ջուդ Լոուի մասնակցությամբ, «Սամուրայ Ջեկը» մուլտսերիալի հինգերորդ եթերաշրջանը, անցյալ տարի «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Նախկին խելառ կինս» եւ «Քարմայքլի շոուն» սիթքոմը: Ինչպես նշում են հրատարակության փորձագետները, կազմված ցուցակը արտացոլում Է հեռուստասերիալների ինդուստրիայի ոճերի, կառուցվածքների, թեմաների եւ աշխարհահայացքների ողջ բազմազանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: