Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Վերջինս իր՝ «ԱՌԱՆՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՆՎԻՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ» հարցազրույցից մի դրվագ է հրապարակել և գրառել՝ ճշմարտության մասին․․․
Թերևս կրկին անհասկանալի է, թե ում են հասցեագրված Ռուզաննա Խաչատրյանի տողատակով խոսքերը։
«Ես կուզեի մեջ բերել մեր հրաշալի գրողի՝ Վարդգես Պետրոսյանի խոսքերը՝ «ճշմարությունը լամպի լույսի է նման, նրա տակ մեկը Սուրբ գիրք է կարդում, մյուսը՝ կեղծում ուրիշի ստորագրությունը»,- ակնարկում է նա։