Իրանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Թրամփի որոշումը հակասում է միջազգային կազմակերպությունների բանաձևերին, նշել են Իրանի ԱԳՆ-ում։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի հայտարարել էր, որ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի մտադրությունը խոսում է նրանց թուլության և անիրազեկության մասին։