Պերմում աշխատանքային այցի շրջանակներում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի հասարակաքաղաքական կյանքում հայ համայնքի դերի, Ռուսաստանի հայերի միության գործունեության հետ կապված հարցերը, ինչպես նաև ռուս-հայկական փոխհարաբերությունների հետ կապված հարցերը:
«Պերմի երկրամասի հայկական մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Ռուսաստանի հայերի միության տարածքային մասնաճյուղն է, պաշտոնապես գրանցված է և ակտիվ գործունեություն է ծավալում 2000-ից: Կազմակերպության նախագահն է Վաղարշակ Սարգսյանը: