Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. գրանցվել է 85 պատգամավոր: Դեկտեմբերի 14-ի նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն մի շարք օրենքների նախագծեր:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին , «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: