Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային 2007 թվականի մայիսի 1-ին ոստիկանության կողմից ցույց կազմակերպել ցանկացողների վրա հարձակում իրականացնելու գործով: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հայցը ՄԻԵԴ էր ներկայացրել Հեղափոխական բանվորական արհմիությունների համադաշնությունը: Եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը՝ «հավաքներ իրականացնելու ազատության» իրավունքը:
Թուրքիան պարտավորվել է դիմումատու 8 քաղաքացիներին վճարել 7 հազար 500-ական եվրո բարոյական փոխհատուցում:
Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում 2013 թվականից մայիսի 1-ի տոնակատարություններն արգելված են: