Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը, որը տեղի կունենա Ռուսաստանում: Ամենամյա ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը միջազգային մրցումներ անցկացնելու մեծ փորձ ունի:
«Մենք միջազգային մեծ մրցումներ անցկացնելու լավ փորձ ունենք: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը բարձր մակարդակով կազմակերպվեց: Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի պես: Ամեն ինչ տեղի կունենա ճիշտ ժամանակին և բարձր մակարդակով»,- վստահեցրել է Պուտինը: