SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված գործը հարուցվել է Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ՝ 50-ամյա Մարիամ Գույումջյանի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է իր ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ՝ 57-ամյա Գառնիկ Գույումջյանին խոհանոցային դանակով հարվածելու մեջ։ Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 24 խումբը «թշի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Գ. Գույումջյանին։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: