ԱԺ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորներն այսօր ամբողջ օրը ստիպված էին մնալ Ազգային ժողովում, քանի որ «Ելք» խմբակցության վերցրած ընդմիջումների պատճառով հնարավոր չէր լինում ավարտին հասցնել քվեարկությունները: Իրենց ձանձրույթը ցրելու համար պատգամավորներ Նահապետ Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը և այլոք հավաքվել էին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի սենյակում և կերուխում էին կազմակերպել: Նրանք նիստի վերջում արդեն գինովցած էին:
Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) տրամադրությունը բարձր էր, նա մյուս պատգամավորների հետ նիստից հետո գնաց Արայիկ Գրիգորյանի սենյակ՝ շարունակելու խնջույքը:
Տեսանյութը՝ lragir.am-ի