Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը առաջինն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) փաստաթղթեր է ներկայացրել՝ ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին ԼԴԿ-ի լիազոր ներկայացուցիչներին եւ Վլադիմիր Ժիրինովսկու՝ ֆինանսական հարցերով լիազորված ներկայացուցիչներին, ինչպես նաեւ թույլ է տվել վերջինիս հատուկ ընտրական հաշիվ բացել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, այդ որոշումն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին: Սա նշանակում է, որ Ժիրինովսկին, ով ԼԴԿ-ի կողմից առաջադրվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, կարող է սկսել ընտրական հիմնադրամ ձեւավորել: Հիմնադրամի ձեւավորումը թույլ կտա թեկնածուին քարոզչություն իրականացնել եւ վճարել քարոզչական նյութերի համար:

Ընտրություններից բացի Վլադիմիր Ժիրինովսկուց և գործող նախագահ Պուտինից, մասնակցելու ցանկություն են հայտնել նաև հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը եւ Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին եւ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը: