Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  մասնակցել է Գիշերային հոկեյի լիգային: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին՝ երեկ երեկոյան, Կարմիր հրապարակում:

Հոկեյի դաշտ են դուրս եկել ԽՍՀՄ հավաքականի խաղացողները՝ Վյաչեսլավ Ֆետիսովը, Սերգեյ Ֆյոդորովը և Պավել Բուրեն:

Նրանց ընկերակցել են նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գենադի Տիմչենկոն: