Մոսկվայի երկնքում խափանվել է «Բոինգ-737» ուղևորատար ինքնաթիռի շարժիչը: Այս մասին հայտնում է life.ru-ն, հղում անելով «Մաշ» հեռուստաընկերությանը:

 

Կայքի փոխանցմամբ ինքնաթիռում կա 100 ուղևոր և անձնակազմը: Այս պահին ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո» օդանավակայան: