«Ժամանակ» թերթը գրում է.

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չնայած լրացել է Կիմ Բալայանի 70-ամյակը, բայց նա շարունակում է մնալ ՍԴ անդամ: ՍԴ-ից մեր այս հրապարակմանը չեն արձագանքել, բայց ՍԴ անդամները Բալայանի ՍԴ անդամ մնալը բացատրում են նրա վարույթում գտնվող գործերով: Քանի դեռ նա չի ավարտել իր վարույթում ունեցած գործերի քննությունը, կմնա ՍԴ անդամ: Վատ չէր լինի չէ՞, եթե յուրաքանչյուր պաշտոնյա կարողանար ասել, որ քանի դեռ ինքը գործ ունի անելու, իրեն չի կարելի թոշակի ուղարկել՝ անկախ օրենքից և այլ հանգամանքներից»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում