Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը հայտարարեց, որ ավագանու նիստերին մասնակցում են ավագանու երկու անդամներ՝  Մնացական Պարակշիևը ու Հայկ Պետրոսյանը, ովքեր հեռացել էին իրենց խմբակցությունից, ուստի նիստին մասնակցում են միայն ֆիզիկապես:

«Նրանք ավագանու նիստերին մասնակցում են ֆիզիկապես, չեն ընդվզել Երևանը քանդող ուժերի դեմ, այս ամենի մեղավորը ոչ միայն այդ երկու անձինք են, այլ նաև այսօրվա նիստը վարողը` Տարոն Մարգարյանը»:

Այս մեղադրանքներին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն օրենքի ուժով են Երևանի ավագանու անդամներ և միայն իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել ավագանու անդամի լիազորությունից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.