Հայաստանի տարածքում դեկտեմբերի 26-ի ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +10…+14-ի սահմաններում:

 

Դեկտեմբերի 31-ին սպասվում է առանց տեղումների և արևոտ եղանակ: Այդ օրը օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12…+14-ի սահմաններում: