«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  ցանկանում է վերադառնալ Դորտմունդի  «Բորուսիա»: Այս մասին գրում է Bild-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն Հայաստանի հավաքականի ավագը  դժգոհ է  մանկունիացիների կազմում իր շուրջ ստեղծված իրավիճակից և ցանկանում է փոխել ակումբգը:

Ավելի վաղ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է հրաժարվել Մխիթարյանից հարմար առաջարկի դեպքում:

Իսկ դորտմունդյան թիմի  գործադիր տնորեն Հանս Յոահիմ Վատցկեն էլ հայտարարել էր, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը քիչ հավանական է: