Այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ արտակարգ դեպք: Ներկաներից մեկի ինքնազգացողությունը վատացավ և ուշաթափվեց: Շտապօգնության աշխատակիցներն առաջին բժշկական օգնություն ցույց տվեցին: Մոտ վաթսուն տարեկան կնոջ ինքնազգացողության վատացման պատճառը դեռ պարզ չէ:

Հանդիպմանը ներկա են մեծ թվով գյումրեցիներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս օրը Գագիկ Ծառուկյանը կրկին այցելել էր Գյումրի՝ քաղաքացիների հետ հանդիպելու, որի ժամանակ ներկա տղամարդկանցից մեկը մահացել էր: 

Նյութի աղբյուրը՝ armtimes.com: