Իրանի մայրաքաղաք Թեհրանի ոստիկանությունն այլևս չի ձերբակալի և դատական գործեր չի սկսի կանանց դեմ այն բանի համար, որ նրանք չեն պահպանում դրես-կոդը։ Ձերբակալության փոխարեն նրանց կուղարկեն գործող 100-ից ավելի խորհրդատվական կենտրոններ՝ պարապմունքների, որոնք անցկացնում են ոստիկանները։ Tehran Times-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է բրիգադի գեներալ Հուսեյն Ռահիմին։

 

Խախտումը կրկնելու դեպքում կանանց սպասվում են դատական հայցեր։

Սկսած 1979 թվականի հեղափոխությունից՝ Իրանում հաստատվել են հագուստ կրելու պահպանողական կանոններ։ Համաձայն այդ կանոնների՝ Իրանում կանայք պետք է ծածկեն իրենց մազերը և կրեն երկար, ազատ հագուստ։

 

1in.am