Ռուսաստանի Լիպեցկ քաղաքի դատարանը ծագումով Հայաստանից Սերգեյ Ղազարովին դատապարտել է 2.5 տարվա ազատազրկման՝ իր հայրենակցին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Հետաքննության տվյալներով` կոնֆլիկտը ծագել է խանդի պատճառով. Ղազարովին դուր չի եկել, որ տուժած Մերկայանը չափից ավելի ուշադիր է եղել իր կնոջ նկատմամբ:
Ղազարովն ընդունել է իր մեղքը: