Դիրաբեքիրի փակ ռեժիմի բանտերից մեկում արգելվել են մի շարք գրքեր, որոնք ուղարկվել են այդ կալանավայրում ազատազրկման մեջ գտնվող Մահսում Քոյունին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24-ը:

Ուշագրավ է, որ արգելված գրքերի շարքում են նաև «Ռոբինզոն Կրուզոն», «Փոքրիկ իշխանը», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Փիթեր Փենը», «Թոմ Սոյերը»:

Բանտի տնօրինությունը գրքերը կալանավորվածին չտրամադրելու հիմնավորում է նշել այն, թե դրանք կարող են «վտանգի ենթարկել բանտի անվտանգությունը»: