Մաթեմատիկան կարող է դժվար, երբեմն խճճող լինել։ Այս հավասարումը համացանցում բազում վեճերի պատճառ է դարձել։
Կենտրոնացեք. այստեղ կարևորն ուշադրությունն է, որովհետև լուծումը դուք հաստատ գիտեք։
6 ÷ 2 (1 + 2) =?
Մարդկանց մեծ մասը ստացել է 1 կամ 9։
Ոմանք նույնիսկ 0 կամ 3 կամ անգամ 6 են ստացել, բայց սա սխալ պատասխան է։
Կա մեկ ճիշտ պատասխան, և դա 9-ն է, ու եթե 9 եք ստացել, շնորհավորում ենք։
Սկզբում պետք է լուծենք այն, ինչ փակագծերում է՝ 1+2=3։
Միգուցե մտածեք, որ հետո պետք է 2-ը բազմապատկենք փակագծերի հավասարության արդյունքին։ Այդպես կլիներ, եթե դրանից առաջ բազմապատկում կամ բաժանում չլիներ։ Մենք, ինչպես տեսնում եք, ունենք բաժանում։ Այնպես որ, 6÷2=3։
Իսկ հետո գալիս է բազմապատկումը՝ 3×3=9։