Վրաց-թուրքական սահմանի «Սարպի» անցակետում մարտի 6-ին 49 900 կգ վարակված կարտոֆիլով բեռնարկղ է ձերբակալվել։

Սանիտարական ստուգման ընթացքում պարզվել է, որ կարտոֆիլը վարակված է կարտոֆիլային քաղցկեղով եւ այլ կարանտինային միկրոօրգանիզմներով։

Կարանտինային օբյեկտի նույնականացման եւ կասկածների փարատման համար կարտոֆիլի նմուշներն ուղարկվել են հատուկ լաբորատորիա։

Լաբորատորիան հստատել է Synchytrium endobioticum (Schilb) Perc-ի՝ կարտոֆիլային քաղցկեղի առկայությունը։ Բեռը հետ է ուղարկվել արտահանող երկիր, հայտնում է «Գռուզիա Online»-ը։

Սա Թուրքիայից վարակված կարտոֆիլ ստանալու առաջին դեպքը չէ։ Փետրվարի սկզբին Վրաստանում 25 տոննա վարակված կարտոֆիլ էր ոչնչացվել՝ դարձյալ Թուրքիայից ներկրված։