Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:
Օրենսդրական փաթեթի նպատակն է՝ միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, ԲՈւՀ-երի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը: Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:
Նախագծի զեկուցող՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վարչապետից խնդրեց երկու օր՝ զուտ խմբագրական աշխատանքների համար: Նախարարի այս դիտարկմանն ի պատասխան Կարապետյանը նշեց. «Այ էդ զուտերը ընենց արեք, որ չլինի, էլի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.