Դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով իր թատրոնից հոսպիտալացվել է հունվարի 17-ին, հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ին տեղեկացրել են առողջապահական շրջանակներից:

«Արմեն Ջիգարխանյանը գրիպ է՝ տաքությունով: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն բժիշկներն անհրաժեշտ են համարել դերասանին թողնել հիվանդանոցում, որտեղ նա կանցկացնի մոտակա մի քանի օրերը»,- ասել է աղբյուրը: Նա պարզաբանել է, որ բժիշկները բուժզննում են կատարել և նրա մոտ որևէ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել: Ջիգարխանյանը հոսպիտալացվել է հիպերտոնիկ ճգնաժամի կասկածանքով: