ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդպիսով ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիայի Հանրապետություն։