ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ նա­խագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

 

«Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տո­ների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդ­վա­ծից: Սա հնարավորություն կտա քաղաքացիներին կազմակերպել մի քանի օրյա հանգիստ»,- ասաց Ստեփանյանը: