ՌԴ Կալինինգրադի շրջանում կատուն ցախատանը ողջ գիշեր ջերմացրել է կորած 13-ամյա տղային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ավելի ուշ տղան պատմել է, որ որոշել է բացակայել դասերից՝ այցելելու Կրասնոզամենսկ քաղաքում բնակվող տատիկին: Տանը, սակայն, բարեկամին չի գտել և որոշել է ոտքով վերադառնալ հետ: Սակայն նրան չի հաջողվել տուն վերադառնալ մինչև մութն ընկնելը, ինչից հետո ստիպված է եղել գիշերել ցախատանը, որտեղ նրան ընկերակցել է անտուն կատուն, որն էլ նրան ողջ գիշեր ջերմացրել է:
Ի նշան երախտագիտության՝ տղան կատվին վերցրել է իր հետ տուն և անգամ մեկ րոպե չի բաժանվում նրանից:
Ոստիկանությունը զրուցել է տղայի ծնողների հետ՝ հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով: