Reuters-ը հայտնում է,որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազատ են արձակել հայկական արմատներ ունեցող սաուդցի արքայազն Ալ -Վալիդ իբն Թալալին: «Նա տուն է վերադարձել»,-ասել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Սաուդցի պաշտոնյաները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։

Ամիսներ առաջ  կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված արքայազն Ալ Վալիդ բին Թալալը բանակցում է իշխանությունների հետ՝ ծագած տարաձայնությունները կարգավորելու համար։

 

Նա առաջարկել էր «նվիրատվություն» Սաուդյան Արաբիային, որից հետո արքայազնի դեմ մեղադրանք չի առաջադրվել։ Բայց իշխանությունները, մասնավորապես երկրի գլխավոր դատախազը, այդ գումարին չէին համաձայնել։

Նաեւ կալանավորվել էր նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Վալիդ իբն Թալալը։ Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։