Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արտաքին գործերի նախարարությունն այսօր՝ հունավրի 29-ին, ներկայացրել է 2017 թվականին իրականացրած աշխատանքի հաշվետվությունը: 

«Եթե հավատանք Բաքվի պնդումներին, թե նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, հայկական քարոզչության զոհերն են և իրենց երկրներ վերադառնալուց հետո զղջում են, ապա այդ ցուցակը չէր ավելանա և չէր հասնի 600 հոգու»,- մամուլիս ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա ընդգծեց՝ ինչպես նախկինում  է ասել, որ Լապշինի դեպքից հետո ավելանալու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախ, հիմա էլ է ասում. «Ավելանալու է նաև բլոգերների հոսքը: Ադրբեջանական պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն, հատկապես, որ սև ցուցակում եղածները պատիվ են զգացել, որ եղել են Արցախում», - ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջան ռուսական զենքի մատակարարումներին վերաբերող հարցին՝ նախարարը նշեց, որ ինքն ու պետության ղեկավարը բազմիցս են խոսել այդ մասին. «Կրկնելու  անհրաժեշտություն չկա։ Սակայն այդ հարցը հատուկ շեշտադրումներով է քննարկվում Բաքվում։ Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահպանելու համար, այդ թվում՝ գործածելով դաշնակցային հարաբերություններից բխող հնարավորությունները ու ավելի ցածր գներով ձեռք բերելով սպառազինում»,- ընդգծեց նախարարը։