Հերթական սկանդալն է հասունանում «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ։

Կաթնամթերք արտադրող այս ընկերութունը դատի է տվել Հայաստանում գործող տասնյակ ՓՄՁ ներկայացուցիչների՝ գումարի բռնագանձման պահանջով։ 

 

Ինչպես տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական պորտալից, ընկերության Սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատական հայցեր է ներկայացրել բազմաթիվ (240) ԱՁ-ների նկատմամբ, պատճառաբանելով, որ վերջիններս չեն կատարել հաշիվ-ապրանքագրերով սահմանված պարտավորությունները և չեն վճարել իրենց առաքված կաթնամթերքի դիմաց։ 

Նշենք, որ կան արդեն մի շարք բավարարված հայացապահանջներ, որոնցից մեկով, օրինակ, ընկերություններից մեկը «Աշտարակ կաթ»-ին պետք է վճարի ավեի քան 919.770 ՀՀ դրամ: 

ԱՁ-ներից ընկերությանը վճարվելիք պարտքի չափը որոշ դեպքերում հասնում է երկու միլիոն դրամի։

Նշենք, որ ԱՁ ներկայացուցիչնեը չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ իրենք պարտաճանաչ կերպով կատարել են վճարումները ընկերության առաքիչներին, «Աշտարակ կաթ»-ի այս քայլը որակել են ընդամենը ընկերութան ֆինանսական խնդիրները լուծելու տարբերակ։

Կատարվածը ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց ճշտել ընկերութան տնօրինությունից։

Տնօրենի կամ որևէ այլ պատասխանատուի հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց, իսկ ընկերւթյունից հայտնեցին, որ կխոսեն միայն հարկ լինելու դեպքում։

Աղավնի Սուքիասյան