Գեղարքունիքի մարզում 2018 թվականի առաջին ամսում ծնված երեխաների թիվը 7-ով ավել է ստացվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվածների թվից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների ծննդատներում 2018 թվականի հունվարին ծնվել է 168 երեխա: 84 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 37 ծնունդ՝ Գավառի, 16 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 25 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:Ծնվածներից 91-ը տղաներ են, 77-ը՝ աղջիկներ: Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա հունվարին Գեղարքունիքում ծնվել է 161 երեխա՝ 90 տղա եւ 71 աղջիկ: Նախորդ տարվա համեմատ 3-ով ավելացել են Ճամբարակի տարածքի, 3-ով՝ Վարդենիսի տարածքի եւ 11-ով՝ Մարտունու տարածքի ծնունդները, իսկ 3-ով պակասել են Գավառի եւ 7-ով՝ Սեւանի տարածքների ծնունդները:
Խոսրով Խլղաթյան