ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Արթուր Ղազարյանի համոզմամբ՝ Գարեգին Նժդեհի արձանի շուրջ կատարվողը կապված է տարածաշրջանում առաջ եկած գլոբալ խնդիրների հետ և Նժդեհի հարցը արհեստական է մտցվել աշխարհաքաղաքական հարցերի օրակարգ։
Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետը՝ խորհուրդ տալով թեման այլեւս չդարձնել քննարկման առարկա։
Քննարկման մասնակից, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի համոզմամբ էլ՝ Գարեգին Նժդեհին մեղադրում են նացիզմի մեջ՝ առանց տարրական պատմական գիտելիքների։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.