Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 7-ի նիստում կքննարկի «Արևէկ» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելու հարցը:
 
Նախագծով նախատեսված է սակագինը սահմանել 42.739 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 51.287 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտից և կգործի 6 ամիս:
 
«ԱրևԷկ» արևային էլեկտրակայանը կառուցվել է Տաշիր ընկերությունների խմբինպատկանող «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից: Այն գործարկվել է նախորդ տարվասեպտեմբերի վերջին:
 
Այն որպես առաջին կոմերցիոն էլեկտրաէներգիա արտադրող կայան արդեն իսկ միացվածէ ՀԷՑ-ին: «ԱրևԷկ»-ը 434,72 կՎտ տեղակայվող հզորությամբ արևային էլեկտրակայան է, որն ըստ նախնական հաշվարկների կարող է արտադրել տարեկան 571.000 կՎտ/ժէլեկտրաէներգիա: Ընդ որում էլեկտրակայանը գտնվելու է անընդհատ շահագործման մեջ՝անկախ տարվա եղանակներից և եղանակային պայմաններից: