Ազգային ժողովում այսօր Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին։ 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Միհրան Հակոբյանը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքվեց՝ ի՞նչն է պատճառը, որ պետությունը չի պահում հայագիտության ոլորտի աշխատակիցներին, քանի որ կան մասնագիտություններ, որոնք պարզապես վերանում են։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ այս հարցը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և ակնհայտ է, որ գիտական որակն ունի ճշգրտման կարիք․ «Մենք կարիք ունենք համակարգում ձևավորելու մի ծրագիր, որ քանակից պետք է ստանալ որակ։ Հայագիտության ոլորտում շատ են գիտնականները, քանակի հետ կապված խնդիր չունենք, սակայն խնդիր ունենք որակի հետ կապված»։

 

Հարցին՝ ինչով է պայմանավորված հայագիտության ոլորտում աշխատող մասանգետներին տրվող ցածր վարձատրությունը, նախարարը պատասխանեց․ «Հումանիտար ոլորտը շուկայից կախված չէ, մինչդեռ բնագիտական առարկաներն ուղիղ կապ ունեն այդ շուկայի հետ»։