Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, այժմ Ուկրաինայում քաղաքական պայքարի դուրս եկած Միխեիլ Սահակաշվիլին, անդրադառնալով իր՝ «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի շուրջ ստեղծված աղմուկին, facebook սոցցանցի պաշտոնական էջում գրում է.
«Ես կարծում էի՝ մեզ մոտ Ուկրաինայում խոր քաղաքական ճահիճ է, բայց պետք է խոստովանել, որ Հայաստանում խնդիրներն էլ ավելի խորն են: Ցանկացած դեպքում, շատ հարգում եմ հայ ժողովրդին ու համոզված եմ, որ նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի»: